Սրտանոթաբանություն
Խորանիստ երակների թրոմբոզ. armeniamedicalcenter.am
Զարկերակները սրտից դեպի մարմնի հյուսվածքներ են տանում թթվածնով հարուստ արյունը, իսկ երակները սիրտ են վերադարձնում թթվածնից աղքատ արյունը: Երակները լինում են մակերեսային, որոնք մաշկին շատ մոտ են, խորանիստ՝ մկանների շուրջ, և պերֆորանտ (հաղորդակցական) երակներ, որոնք միակողմանի փականներով կապում են խորանիստ և մակերեսային երակները:
Խորանիստ երակները թափվում են ստորին սիներակ, որն, իր հերթին, միանում է սրտին: Խորանիստ երակների թրոմբոզը (ԽԵԹ) նրանցում թրոմբի առաջացումն է: Սովորաբար, այն դիտվում է ստորին վերջույթների և կոնքի երակներում, հազվադեպ՝ վերին վերջույթներում:
Խորանիստ անոթների թրոմբոզն արտահայտվում է այտուցվածությամբ, ցավով և տաքության զգացողությամբ: Այս ախտանշաններն արտահայտվում են թրոմբի տեղակայման շրջանում: Առկա վիճակի ամենածանր բարդությունը թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան է, երբ թրոմբը, դուրս գալով խորանիստ երակներից, հասնում է թոքային զարկերակներին ու խցանում: Դրա հետևանքով թոքերում և սրտում առաջանում է հիպերտենզիա: Դա ծայրահեղ ծանր վիճակ է, որը կարող է մահվան ելք ունենալ:
Խորանիստ անոթների թրոմբոզը դժվար է ախտորոշվում, սակայն ժամանակին կատարված ախտորոշումը և բուժումը կարող են արդյունավետ լինել:
Պատճառները
Թրոմբոզին նպաստում է երկարատև անշարժության արդյունքում երակներում արյան դանդաղ հոսքը կամ կանգը:
Հիմնական պատճառներն են.
- վիրահատական միջամտությունները ոտքերի հոդերում, որովայնի խոռոչում և կրծքավանդակում,
- ազդրի և ծնկի կոտրվածքները,
- երկարատև ճամփորդությունները,
- արյան մակարդելիության ժառանգական խնդիրները,
- ուռուցքային հիվանդությունները,
- երկարատև անկողնային ռեժիմը:
Նպաստող գործոններ են` սրտի իշեմիկ հիվանդությունը, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը, ավելորդ քաշը, հղիությունը:
Ձեռքերի երակների թրոմբոզին նպաստող գործոններն են.
- ներքին կաթետրի առկայությունը,
- էլեկտրախթանիչի առկայությունը,
- երակների շրջանում ուռուցքների առկայությունը:
Ախտորոշումը
Զննումից և անամնեզ հավաքելուց հետո բժիշկը նշանակում է երակների ուլտրաձայնային դուպլեքս սքանավորում, որը հնարավորություն է տալիս չափել երակի տրամագիծը, այնտեղ առկա թրոմբները և արյան հոսքի արագությունը: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև Ֆլեբոգրաֆիա, որի ժամանակ երակի մեջ ներմուծվում է կոնտրաստ նյութ և ռենտգեն հետազոտությամբ ուսումնասիրվում երակների անատոմիան, թրոմբների առկայությունը:
Բուժումը
Սովորաբար, բուժումը կոնսերվատիվ է:
- Հակամակարդիչներ՝ թրոմբի առաջացումը և հետագա աճը կանխող դեղորայք. հեպարինը նշանակվում է 5-7 օր, որից հետո` պերօրալ ընդունման դեղեր (վարֆարինի հաբեր` 6 ամիս շարունակ): Պետք է չմոռանալ, որ հակամակարդիչները կարող են նպաստել արյունահոսությունների առաջացմանը: Այդ պատճառով բուժման ամբողջ ընթացքում անհրաժեշտ է կատարել արյան հետազոտություն:
- Եթե թրոմբի չափերը շատ մեծ են, երբեմն խորհուևդ է տրվում իրականացնել թրոմբոլիզիս (թրոմբի լուծում): Այս հետազոտության ժամանակ երակի մեջ ներմուծվում է համապատասխան պատրաստուկ: Թրոմբոլիտիկները նույնպես կարող են արյունահոսության պատճառ լինել:
- Երբեմն անհրաժեշտ է լինում վիրահատական թրոմբէկտոմիա կատարել (թրոմբը հեռացնել երակից):
- Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի վտանգի դեպքում ստորին սիներակում ներդրվում է հատուկ մետաղական ֆիլտր (КАВА-ФИЛЬТР), որը կարող է պաշտպանել թոքային էմբոլիայից՝ թրոմբը կանգնեցնելով մինչև նրա թոքային զարկերակ հասնելը:
- Այտուցը նվազեցնելու համար օգտագործում է էլաստիկ բինտ:
- Նշանակվում են ֆլեբոտոնիկներ (դետրալեքս):
04.08.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ